National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.12.2010
Քննարկում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 24-ին կազմակերպել էր հանդիպում «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ս.թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի` եթե ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձի` օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին  հոդվածով սահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկի չափով:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի դրույթը վերանայելու խնդրով բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ԱԺ մշտական հանձնաժողովը բազմաթիվ նամակներ են ստացել վերոնշյալ հարցի կապակցությամբ, ՀՀ վարչապետը հարցին անդրադարձել է կառավարության նիստերի ընթացքում: Ըստ պարոն Հակոբյանի` հարցի իրավական կողմը եւ ՀՀ Սահմանադրությամբ, եւ կոնվենցիաներով հիմնավորված է: Նա անդրադարձավ օրենքին պետություն-քաղաքացի հարաբերությունների բարոյական տեսանկյունից, ներկայացրեց օրենքի ընդունման նախապատմությունը, կատարված աշխատանքները:  Օրենքի նախագծի հիմքում դրվել է հավասարության սկզբունքը, ինչը, ի տարբերություն ապահովագրական սկզբունքի, հնարավորություն է տալիս ավելի մեծ թվով հղի կանանց վճարել: Պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ քննարկվել է նաեւ մեկ տարվա աշխատանքային ստաժի գաղափարը մտցնելու առաջարկ, ըստ որի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող կանայք կարող էին օգտվել հղիության նպաստից: Քննարկումների արդյունքում որոշվել է չկիրառել այդ սկզբունքը, քանի որ այն մեծ թվով հղի կանանց կարող էր վերաբերել: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ըստ իրենց հաշվարկների ընդունված օրենքը պետք է վերաբերեր մոտ երեք տոկոս աշխատող հղի կանանց, սակայն պարզ է դարձել, որ այդ թիվն ավելի քիչ է. նրանք հիմնականում Կենտրոնական բանկի, առեւտրային բանկերի եւ միջազգային կառույցներում աշխատող կանայք են:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ հարցը կանոնակարգելու համար մշակվում է նոր օրենքի նախագիծ, կառավարությունը պատրաստ է քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունների հիման վրա օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել:

Հակոբ Հակոբյանը, Արթուր Գրիգորյանը եւ Արտեմ Ասատրյանը քննարկումների ընթացքում անդրադարձան եւ պատասխանեցին «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամների բազմապիսի հարցադրումներին, որոնք վերաբերում էին մասնագիտական բարձր որակավորում ունեցող երիտասարդ կանանց համարժեք աշխատավարձ տրամադրելու, օրենքի հետադարձ ուժ ունենալու, ժամանակավոր անաշխատունակության արձակուրդի ժամանակ աշխատավարձին համարժեք չափով փոխհատուցման եւ այլ խնդիրների:

Հանդիպման ավարտին կարեւորվեց օրենքի վերանայումը, ինչը, ըստ ներկաների, հնարավորություն է տալու փոխհատուցել նաեւ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի գործողության պատճառով տուժած կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am